Panorama.am-ը գրում է․

«Նիկոլ դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով բողոքի ակցիա է մեկնարկել Կառավարության շենքի դիմաց։

«Մենք կորցնում ենք նոր տարածքներ ու նոր ճանապարհներ, այ դավաճան։ Դու ի՞նչ ես անում այդ շենքում նստած։ Պարգևավճար բաժանելուց, իշխանությունդ պահելուց, լափելուց բացի ուրիշ ի՞նչ ես ի վիճակի անելու, Նիկոլ։ Հավաքի քայլարածներիդ, գնա։ Նիկոլ, գնա, քանի դեռ ուշ չէ, քանի հետևիդ չեն տվել, դուրս շպրտել այդ շենքից։ Մեկ է, դու անուն չունես, հեղինակություն չունես, հարց լուծող չես, մեր երկիրը պահող ու պաշտպանող չես»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը հիմա արդեն Ադրբեջանի ազգային հերոս է։ Այս հայտարարությանը հետևեցին «Այո՛» վանկարկումները։ Ապա, ներկա բոլոր քաղաքացիները միաձայն սկսեցին բղավել. «Դավաճան, հեռացիր»...., «Դավաճան, հեռացիր»։

Ակցիայի մեկ այլ մասնակից էլ ասաց. «Նիկոլ Փաշիև, դու ազգությամբ ադրբեջանցի ես, անձնագրով՝ հայ։ Հայասպան Նիկոլ, դու հայ ժողովրդի հերթական ցեղասպանություն իրագործած անասուն ես»։

Նա նշեց, որ հացադուլի մեջ է, ապա հավելեց. «Նիկոլ, կզել ես դու, ոչ թե հայ զինվորը»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել