Aysor.am-ը գրում է․

Իշխանություն չունենք, իշխանությունն իր տեղում չէ, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։

«Նիկոլ Փաշինյանի հրաժարական տալ-չտալուն որևէ մեկը չի նայելու, Նիկոլ Փաշինյանը պետք է ենթարկվի լուրջ քրեական պատասխանատվության, որին կենթարկվի», - ասաց նա։

Բաբայանը նշեց, որ այս իշխանությունը ստորացված վիճակում է Ադրբեջանի նախագահի կողմից։

«Նիկոլը չի հեռանում՝ թքած ունենալով թե՛ գերիների, թե՛ տարածքների վրա», - ասաց նա։

«Հայրենիք» կուսակցության անդամի խոսքով՝ 44 գերիների ճանաչման հարցում մեծ դեր են ունեցել Հայաստանի ու Արցախի ՄԻՊ-երը, փաստաբաններ Արտակ Զեյնալյանն ու Սիրանույշ Սահակյանը, Ռուսաստանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել