Քանի Արցախի նախագահի լայվը տեխնիկական պատճառներով մի երկու ժամով «հետաձգվել է», պահն օգտագործեմ ու նրան մի քանի հարցադրում ուղղեմ՝ հույս ունենալով, որ առաջիկա լայվում դրան կանդրադառնա։

Առաջին՝ ի՞նչ կարգավիճակում են Հադրութի շրջանի երկու գյուղերը՝ Խծաբերդն ու Հին Թաղերը, ո՞ւմ վերահսկողության տակ են, և ինչ ճակատագիր է սպասվում։

Երկրորդ՝ ի՞նչ ճակատագիր է սպասվում Շուշիի շրջանի այն գյուղերին, որոնք նոյեմբերի 9-ի դրությամբ գտնվել են մեր վերահսկողության տակ՝ Լիսագորը, Եղցահողը, Քիրսավանը, Հին Շենը, Մեծ Շենը․․․

Երրորդ՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում քանի՞ մարդ է զոհվել, վիրավորվել և անհետ կորել այդ ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած գործողությունների արդյունքում։

Ի՞նչ եք խոսել, պայմանավորվել ռուսական կողմից հետ, եթե, իհարկե, կա նման երկխոսություն, և ի՞նչ է փոխանցել այս թեմայով ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը։

Չորրորդ՝ ո՞վ/ովքե՞ր են ստեղծված իրավիճակի պատասխանատուները և ի՞նչ են պատրաստվում անել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել