Եթե տեղյակ չեք, իմացեք՝ սա Օսմանյան Թուրքերի կողմից արհեստականորեն ստեղծված Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության (ԱԴՀ) տարածքային նկրտումների չափն էր 1918 թ-ի հունիս-հոկտեմբեր ամիսների դրությամբ: Եթե ուշադիր նայեք, թուրքերով բոլոր կողմից շրջափակված փոքր 10-12 հազ. քառ. կմ տարածքը դա ըստ թուրքերի Հայաստանն Հանրապետության էր, որը Օսմանյան Թուրքիայի մարիոնետային պետություն պետքա հանդիսանար, որին որոշ ժամանակ հետո (ԱԴՀ իրեն միացնելուց հետո) պետք է կուլ տար Թուրքիան՝ ավարտին հասցնելով հայերի բնաջնջումը և մեր հայրենազրկման գործընթացը:
 Իսկ այս փոքր տարածքներով Հայաստանի ճանաչումը դա թուրքրի կողմից տակտիկական նահանջ էր, որին թուրքը ստիպված եղավ գնալ զուտ այն պատճառով, որ մենք՝ հայերս, կարողացանք հավաքել մեր ուժերը և հաղթել Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի և Սարդարապատի ճակատամարտերում: Ի դեպ՝ Անդրկովկասի թուրքերին (այսօրվա ազերիներին) Հայաստանի ճանաչումը օսմանների կողմից նույնիսկ այդ փոքր տարածքում դուր չեկավ, և Ալիևի քարոզչամեքենան մինչև օրս այդ պրոցեսսը անվանում է «ադրբեջանական Երևանը հայերին նվեր տալ»:
Հետագայում առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունը ու հետագա փլուզումը առ ոչինչ սարքեցին այդ Բաթումիում ստորագրած պայմանագիրը և մեր պետության տարածքները մեծացան, իսկ 1920 -ի խորհրդայնացումից հետո վերջնական սառեցվեց թուրքերի Անդրկովկաս ներթափանցելու պլանը: Իսկ Արցախյան 1991-1994թ.-ի հաղթանակից հետո, այդ իրենց պլանները դարձան ոչ իրատեսական:
 Սակայն՝ նրանք նույնիսկ 100 տարի անց չհրաժարվեցին իրենց ծրագրերից, նախ ամեն կերպ օժանդակեցին ԽՍՀՄ-ի փլուզմանը: իսկ Բաքում 1991թ-ին անկախանալիս իրեն հռչակեց 1918-1920 թթ-ի ԱԴՀ-ի իրավահաջորդը, ու անդադար կրկնում էր 30 տարի շարունակ, որ իրենք նպատակ ունեն գրավել Արցախը, Սյունիքը, Սևանը և Երևանը, այսինքն՝ ամբողջ Հայաստանը:
Իսկ 2020 թ-ի մայիսին թուրքերի հետ միասին ազերիները ստեղծեցին արևմտյան Ադրբեջանի վտարանդի կառավարություն, որի մայրաքաղաքը հռչակեցին Երևանը:
=======================================
Այնպես որ՝ ներկայումս մենք ականատես ենք լինում մեր՝ հայերիս, հայրենազրկման 2-րդ փուլին, որի ակտիվ ֆազան սկսվեց 2018թ.-ի հեղաշրջումից հետո, երբ իշխանությունից հեռացվեցին Արցախյան առաջին պատերազմի հաղթողները, և նրանց տեղը իշխանության եկան թուրքի հետ բարեկամանալ փորձող և Արցախը չկարևորող ապիկարները:
Այսպիսով՝ եթե հնարավորինս շուտ հանրությունը չստափվի ու դուրս չգա Նիկոլի կողմից ստեղծված կեղծ օրակարգերով և կեղծ պատկերացումներով աշխարհից, մենք նույնիսկ շանս չենք ունենա խուսափել այս ապոկալիպտիկ սցենարից.....
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել