Տելեգրամի ալիքներից մեկով նոր լուսանկար, տեսանյութ է հրապարակվել, որում հայկական համազգեստով զինծառայողներ են։
Ադրբեջանցիներն ասում են, որ 44 հայ գերի հանձնել են ՀՀ-ին, սակայն շուրջ 100-ին գերեվարել։ Մեկ այլ կետով նշվում է, որ գերեվարվածների թիվը 160 է։
Կրկին դիմում եմ ՀՀ և Արցախի պաշտպանության նախարարներին, ԱԱԾ տնօրեններին։ Կբացատրե՞ք՝ ի՞նչ է կատարվում, կպարզաբանե՞ք մեր շուրջ ստեղված իրադրությունը։
Իրար վրա չգցեք։ Եթե դրա միակ պատասխանատուն Նիկոլն է, Արայիկն է՝ ասեք, հակառակ դեպքում ծանր պատասխանատվության տակ եք մտնելու։
Որևէ մեկը կբացատրի՞, թե ինչու եք նոյեմբերի 9-ի հայտարարությամբ չնախատեսված տարածքները շարունակում հանձնել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել