Մենք միասին պետք է հեռացնենք այս դավաճան իշխանությանը, որ կարողանանք կառուցել մեր երազանքի հայրենիքը: Այս մասին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթից հետո Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Մենք միասնականությամբ պետք է հեռացնենք այս դավաճան իշխանություններին և նույն միասնականությամբ կառուցենք մեր երկիրը: Քանի այս ազգադավ դավաճանը գտնվում է վարչապետի պաշտոնին, մեր ժողովրդի և պետականության մեջքն ուղղել հնարավոր չէ»,-նշեց նա::

Նա ընդգծեց՝ այսօր բազմաթիվ քաղաքացիներ, հաղթահարելով իրենց անձնական ողբերգությունը, պարտությունը, դուրս են եկել պայքարի՝ հանուն Հայաստանի ապագայի ու հայրենիքի փրկության: «Մեր գլխավոր նպատակը մեր երկրի կառուցումն է, իսկ դրա գլխավոր խոչընդոտ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հեռացումը խիստ անհրաժեշտություն է»,-ասաց Սաղաթելյանը:

Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը երբեք չպետք է հուսահատվի, հայ մարդը, հայ զինվորը այս պատերազմում չի պարտվել, պարտվել է մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը:

Սաղաթելյանը նշեց՝ բազմաթիվ քաղաքացիներ մոտենում են իրենց՝ կոչ անելով հենց հիմա անհապաղ գործողությունների միջոցով հեռացնել իշխանություններին: «Ես շարժման անունից բոլորիդ վստահեցնում և խոստանում եմ, որ Նիկոլ Փաշինյանին մնացել են հաշված օրեր: Եթե Նիկոլը ինքնակամ շատ արագ չհեռանա իր պաշտոնից, ապա մենք պաշտոնը կհեռացնենք իրենից»,-ասաց նա՝ նշելով, թե առաջիկա օրերին անելու են բողոքի, զանգվածային քաղաքացիական անհնազանդության գործողություններ:

«Մենք մեր գործողությունների արդյունքում հասնելու ենք մեր նպատակին, և դրանում թող որևէ մեկը չկասկածի: Մենք առաջիկա օրերին վերջնականապես հասունացնելու ենք Նիկոլի հեռացումը: Նոր տարին՝ առանց Նիկոլի»,-հայտարարեց նա՝ նշելով, թե Փաշինյանը չունի լեգիտիմություն:

Սաղաթելյանի տեղեկացմամբ՝ վաղը ժամը 17:00-ին մեկնարկելու են երթ Գրիգոր Լուսավորիչ փողոցից, երթը կանգ է առնելու Դատախազության, Ոստիկանության, ԱԱԾ-ի առջև: «Դատախաղության առջև կոչ ենք անելու հարուցված քրեական գործի շրջանակներում դավաճանության հոդվածով մեղադրանք առաջադրել Նիկոլ Փաշինյանին և ձերբակալել»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել