Tert.am-ը գրում է.

Կապիտուլյացիոն հայտարարության ստորագրմամբ մեր երկրին աղետ է պատել, և մեզ նոր աղետներ են սպասում, քանի որ այդ սկզբունքներով աշխատանքը շարունակել՝ նշանակում է նոր աղետներ բերել․ եռակողմ հայտարարության մեջ առկա են դրույթներ նաև ՀՀ-ի մասին, էլ չասած, որ ՀՀ վարչապետն Արցախի տարածքների հետ կապված որևէ իրավազորություն չունի, դա անգամ ինքն է ժամանակին ընդունել: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ նախկին նախագահ, քաղաքագիտության դոկտոր Տիգրան Թորոսյանը:

«Հայաստանի ղեկավարը կոպտորեն խախտել է երկրի Սահմանադրությունը, ուրեմն՝ նրանից որևէ լավ բան հնարավոր չէ սպասել, ամեն հարցով նա կարող է օրենք խախտել։ Այս հարցերը պիտի անցնեն ՍԴ-ով, խորհրդարանով, հենց դա է Սահմանադրության իմաստը՝ հակաշիռների ու զսպումների համակարգը։ Գուլիևը և Ասկերովը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով իրենց պատիժն էին կրում, նրանք մարդասպան են, նրանց Ադրբեջանին հանձնելիս օրենք է խախտվել»,- ասել է քաղական գործիչը:                                               

Ըստ Թորոսյանի՝ Արցախի գյուղերը տրվում են Ադրբեջանին, որովհետև բանակցային սկզբունք չկա, անհայտ է՝ ինչի դիմաց ենք մենք զիջում, և այս աղետը շարունակվելու է. «Հակամարտության հետ կապված որևէ փաստաթղթում երբեք ՀՀ տարածքի հետ կապված հարց չի եղել։ Եթե անգամ նման պաշտոնական առաջարկ լիներ, այն պետք է անցներ պատկան ատյաններով, և դրանք ենթադրաբար կփակեին այդ ճանապարհը։ Արհամարհված են երկիրն ու ժողովուրդը, սա է ողբերգությունը։ Մենք առայսօր Վրաստանի հետ սահմանազատում չենք արել, իսկ Ադրբեջանը մեր հաշվին սահման է գծում, սա անլուրջ ու անգրագետ վերաբերմունք է, արհամարհանք ցանկացած արժեքի ու սկզբունքի նկատմամբ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել