Panorama.am-ը գրում է․

ՀՅԴ քաղաքային կոմիտեի ներկայացուցիչներն այսօր նամակ հանձնեցին «Երևանի քաղաքապետի աթոռը զբաղեցրած անձին»։

«Այսօր ավելի քան արդիական է հասկանալ, թե ինչ է մտածում այդ մարդը, որը տասն ամսից ավելի է ընդհատակում է, իսկ քաղաքը մատնվել է անտերության»,-ասաց կոմիտեի ներկայացուցիչներից մեկը։

Նա ընթերցեց  կոմիտեի պատրաստած նամակը՝ հիշեցնելով, որ Երևանում ապրում է պատերազմով անցած երկրի բնակչության 1/3-ը, մարդիկ կանգնած են սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրների առաջ։ Նամակում հիշեցնում էին, որ քաղաքապետը անլուրջ է վերաբերել համավարակին, խուսափել է համավարակը կանխող քայլերի ձեռնարկումից, խուսափել է  պատասխանատվությունից, մտել թաքստոց։

Բացի այդ, նամակի հեղինակները նշում են, որ չի բարելավվել տրանսպորտային համակարգը, ոչնչացվել է Երևանի դեմքը, թանկացել է գույքահարկը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել