Panorama.am-ը գրում է․

«Մինչև հիմա լրիվ չեմ հասկանում՝ ինչ է եղել, որովհետև սրա հետևանքներն այնքան սարսափելի են, որ դժվար է պատկերացնել»,- մտավորականների ու մշակույթի գործիչների հետ հանդիպմանն ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Նրա խոսքով, խայտառակ ու ամոթալի պարտությունը դառնություն է առաջացնում իր մոտ նաև այն պատճառով, որ գիտի՝ դա կարելի էր կանխել, նման բան կարող էր չլինել:

«Դեռ 2.5 տարի, որ նախապատրաստվում էր այս ամեն ինչը, մի կողմ թողնենք: Ճիշտ քաղաքականության դեպքում այս պատերազմը կարող էր լինել ոչ թե հիմա, միգուցե ավելի ուշ: Բանակացությունները մենք տապալեցինք, հակառակորդին գրգռեցինք ու մտցրեցինք պատերազմ:

2.5 տարի եթե մենք մի քիչ շարունակեինք զբաղվել բանակով, պարտություն չէինք ունենա»,- նշեց Վ. Մանուկյանը:

Վարչապետի թեկնածուն ասաց, որ այս ստորագրված խայտառակ համաձայնագիրն անընդունելի է, բայց չեն կարող այն մերժել, այսինք՝ չեն կարող խախտել, չեն կարող ասել, որ չեն ընդունում, քանի որ դրա հետևանքների դեմ պայքարելու իրենց ուժերն արդեն սպառված են: Վ. Մանուկյանն ընդգծեց, որ համաձայնագրում միակ դրականն այն է, որ կանգնեցվել է երիտասարդների կորուստը:

«Մեկ-մեկ հարց եմ տալիս՝ այդ համաձայանագիրը համապատասխանո՞ւմ էր այն ռազմական վիճակին, որ կար: Կարծում եմ՝ ոչ: Չեմ հասկանում, եթե հայտարարված է, որ պատերազմը գնում է Ադրբեջանի և Արցախի միջև, ինչո՞ւ պայմանագրի մեջ պետք է հարցեր լինեն կապված Հայաստանի,  Մեղրիի ճանապարհի հետ: Ի՞նչ կապ ունի, եթե պաշտոնապես հայտարարված է, որ պատերազմն Արցախի ու Ադրբեջանի մեջ է»,- նշեց Վ. Մանուկյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել