Panorama.am-ը գրում է․

«Շնորհակալություն այն քաղաքական ուժերին ու հենց ձեզ, որ համաձայնվել եք այս ծանր բեռին»,- մտավորականների ու մշակույթի գործիչների և «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հանդիպման ժամանակ ասաց ներկաներից մեկը:

Նա կարծում է, որ մտավորականներով հավաքվել են այստեղ ու պետք է որոշեն, թե ինչպես օր առաջ, ժամ առաջ ազատվեն այդ խեղկատակից:

«Թե չէ ամեն մեկը՝ ազգային կրթություն, բան.,.. Կհասնենք  այդտեղ, կորոշենք: Եկեք օր առաջ, ժամ առաջ պրծնենք նրանց»,- նշեց մտավորականներից մեկը:

Դրան հաջորդեց մեկ այլ առաջարկ.  «Եթե նայում եմ վարչապետի աթոռը զբաղեցնող մարդու ելույթները, դրվագներ են հիշում հոգեբուժությունից: Վերջիվերջո մենք չե՞նք կարող առաջարկել կամ հարցը առաջ քաշել, որ նա ենթարկվի բժշկական էքսպերտիզայի»:

Այդ առաջարկությունից հետո հնչեցին ծափահարություններ:

«Եթե հրաժարվի, կընկնի ծուղակի մեջ, եթե համաձայնվի, համոզված եմ, որ իմ կոլեգաները  կապացուցեն, որ այդ մարդը չի կարող զբաղեցնել պաշտոն, որը զբաղեցնում է, ենթակա է բուժման:
Եկեք հնչեցնենք այդ հարցը: Հիվանդությունն ամոթ չէ, այդ մարդը հիվանդ է, իրեն պետք է բուժել»,- շարունակեց մտավորականը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել