Մենք ընդհուպ մոտեցել ենք գերիների փոխանակման, մեր գերիների վերադարձի գործընթացի մեկնարկին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին իր Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շատ շուտով սպասում ենք մեր գերիների պաշտոնապես հաստատված խմբի վերադարձի մեկնարկին: Մեր մտածումը հետեւյալն է. այս փուլում պետք է վերադարձնենք այն գերիներին, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է պաշտոնապես Ադրբեջանի եւ Կարմիր Խաչի կողմից, որից հետո կենտրոնանանք գտնվելու հայտն անհայտ մեր հայրենակիցների փնտրտուքի վրա, որոնց մի մասը, հնարավոր է, գերեվարված են: Սա եւս շատ բարդ գործընթաց է, եւ այստեղ էլ ակնկալում եմ մեր քաղաքացիների, առավել եւս՝ գտնվելու վայրն անհայտ մեր եղբայրների ընտանիքների ընտանիքի անդամների ըմբռնումը:

Նոր թափով պետք է տեղի ունենան նաեւ զոհվածների մարմինների փնտրտուքը եւ չճանաչված մարմինների ճանաչման գործընթացը: Ամեն ինչ արվում է այս գործընթացն օր առաջ ավարտելու համար, բայց, ցավոք, մինչեւ տարեվերջ չենք կարողանա այն լրիվ ավարտել»,- ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ անհետ կորածների այդ որոնողական աշխատանքների համար շատ կարեւոր է միջավայրի բարելավումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել