Panorama.am-ը գրում է․

Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրիայի և Իտալիայի դեսպանները չեն մասնակցի դեկտեմբերի 14-ին նախատեսված Եվրոպա-Իրան գործարար համաժողովին՝ «Amad News» տեղեկատվական պորտալի ղեկավար Ռուհոլլահ Զամի մահապատժի պատճառով: Վերջինս մահապատժի էր դատապարտվել արտաքին հետախուզական ծառայությունների հետ համագործակցության համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին ասվում է կիրակի օրը Twitter-ում տարածված Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ:

«Լրագրող Ռուհոլլա Զամի բարբարոսական և անընդունելի մահապատժի պատճառով Ֆրանսիան Գերմանիայի, Ավստրիայի և Իտալիայի հետ միասին, չեղյալ է հայտարարում իր դեսպանի մասնակցությունը Եվրոպա-Իրան գործարար համաժողովին, որը նախատեսված է դեկտեմբերի 14-ին»,- ասված է հայտարարության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել