Panorama.am-ը գրում է․

Եվրոպական երկրները միայն անհանգստություն են հայտնում, բայց ոչինչ չեն կարող անել Բելառուսի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս կարծիքը հայտնել է Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան` կիրակի օրը հրապարակված ամերիկյան The New Yorker ամսագրին տված հարցազրույցում: Այս մասին գրում է Tass-ը։

«Երբ ես սովորական մարդ էի, մտածում էի, որ Եվրոպան այնքան մոտ և մեծ է, և նրա ղեկավարներն այնքան ուժեղ են, որ հաստատ ինչ-որ բան կանեն: Նրանք չեն կարող ձեռքերը ծալած նստել: Հիմա ես տեսնում եմ, որ չնայած իրենք իրենց մտահոգությունն էին հայտնում, իրենց համերաշխությունը,  փաստորեն, նրանք ոչինչ չեն կարող անել։ Մենք մի քանի ամիս աշխատում ենք տնտեսական պատժամիջոցների ներդրման ուղղությամբ, և այս ամենն այնքան դանդաղ և դժվար է»,- ասել է Տիխանովսկայան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել