Hraparak.am-ը գրում է․

Հակամարտությունների գծով թբիլիսաբնակ, ամերիկացի ռազմական լրագրող Նիլ Հաուերը, որն Արցախից լուսաբանում է ընթացիկ իրադարձությունները, թվիթերյան իր էջում հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչներին Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու գործընթաց կարող է սկսել։

«ԼՂ կառավարության աղբյուրները ասում են, որ Ռուսաստանը կսկսի Ղարաբաղի բնակիչներին ռուսական քաղաքացիություն տրամադրելու գործընթաց առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում։ Լուրերն արդեն շրջանառվում են, բայց հիմա պաշտոնյաները (անանուն խոսելով) դա ասում են: Այլ մանրամասներ դեռ չկան», - գրել է ռազմական լրագրողը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել