Shamshyan.com-ը գրում է․

Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում Հերացու փողոցից դեպի Խանջյան թունել տանող հատվածում բախվել են Lada, Honda և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ քաղաքացիների օգնությամբ:

Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից 2-ը գիտակցության չգալով՝ մահացել են:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ն վարորդների, վիրավորների և մահացածների ինքնությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել