Hraparak.am-ը գրում է․
Համացանցում լուրեր տարածվեցին, որ ոստիկանությունն ուժեղացված ռեժիմի է բերվել, կառավարական առանձնատների մոտ զինված ուժեր են կուտակվում։
Մենք տեղեկացանք, որ մոտ 2 ժամ առաջ Նիկոլ Փաշինյանը հրատապ նիստ է հրավիրել՝ Քաղպայմանագիր կուսակցության վարչության անդամների մասնակցությամբ եւ այս պահին դեռ նիստն ընթանում է։
Ինչ վերաբերում է պահպանությանը, ապա կառավարական ամառանոցների մոտ հիմնականում ոստիկանական ուժեր են, սակայն կառավարության շենք են տարվել ԱԱԾ հատուկջոկատայինները՝ Ալֆան։ Նրանց մի մասը շենքի ներսում է գտնվում, մի մասը՝ դրսում։ Ակնհայտ է, որ ինչ որ նախազգուշական միջոցառումներ են ձեռնարկվում Փաշինյանի կողմից։
Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/9898578e4790240d01c4716082de5c9a?fbclid=IwAR06Y_wb5hLDJwrlgwaamQzj9-_W5bkfg0AmrKNHopzTovTW1VOjraQm8-U
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել