Հարգելի՛ ծառայակից ընկերներ,
Ես որոշ ժամանակ է արդեն դուրս եմ եկել Ոստիկանությունից...
Տարիներ շարունակ ծառայել եմ օրենքին ու իրավունքին՝ այդ կերպ ծառայելով պետությանս ու ժողովրդիս, մինչդեռ այսօր դուք ստիպված եք դուրս գալ նույն ժողովրդի դեմ, նույն պետության դեմ, որի դեպքում կժխտեք ձեր սպայական երդումը։

Տղե՛րք, վստահ եմ՝ իրավիճակը փոքր ֊ ինչ խորաթափանց վերլուծելու դեպքում ինքներդ կհամոզվեք՝ ես ճիշտ եմ, կհասկանաք՝ այլևս անհնար է մեկտեղել Ոստիկանությունում ծառայությունն ու ազգային ֊ պետական շահը, ուստի անկարելի է որևէ կերպ իրակնացնել գործունեություն, որ կհակասի տղամարդկային արժանապատվությանն ու սպայական պատվին՝ պատիվ ունեմ։

Գնացեք արժանապատիվ և բացճակատ, գնացեք հանունի համար։

Պահեստազորի ավագ լեյտենանտ
Վ.Ա.Մարգարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել