Panorama.am-ը գրում է․

«Կարող էի պահանջս գրել տանից, ֆեյսբուքյան իմ էջում և դուխով հայտարարություններ անել, դա մի բան է և մեկ այլ բան է վարչապետի աչքերի մեջ նայելով՝ պահանջել նրա հրաժարականը»,-հիմնավորելով խորհրդարանական աշխատանքները չբոյկոտելու իրենց գործողությունները՝ ճեպազրույցի ժամանակ հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանը:

Ըստ պատգամավորի կանխատեսումների, ամենաուշը  6 ամսից տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ, բայց կարող է  և սխալվի:

«Կգա հունիս-հուլիս ամիսները և կքննարկենք, թե ինչու դա տեղի չունեցավ: Քաղաքական գործիչները մի բան են կանխատեսում, հետո, եթե այն տեղի չի ունենում, ասում են թե ինչու այն տեղի չունեցավ»,- հայտնեց Մարուքյանը և նկատեց, որ Հայաստանի քաղաքական պատմության մեջ մեկ դեպք է եղել, երբ ընդդիմության պահանջով ինչ-որ բան է եղել և այն 2018 թվականին Սերժ  Սարգսյանի  հրաժարականն է եղել:

Նա հայտնեց, որ նոր ընտրությունների գնալու մասին իշխանությունների հետ  որևէ քննարկումներից տեղեկություններ չունի:

«Եթե խոսքը գնում է ընտրական նոր օրենսգիրքն ընդունելու և հետո նաև ընտրությունների գնալու մասին, ապա, բնականաբար, քննարկումենր պետք է լինեն, որովհետև խաղի կանոնները պետք է պարզ լինեն բոլոր խաղացողների համար»,-հայտնեց Մարուքյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել