Aysor.am-ը գրում է․

Ազգային անվտանգության ծառայությունը Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան համայնքում ադրբեջանցու է ձերբակալել։

«Ապօրինի կերպով հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը, այդ մասին ստացվել են օպերատիվ տվյալներ, որոնողական աշխատանքների արդյունքում անձը հայտնաբերվել է», - Aysor.am-ին հաղորդեցին ԱԱԾ-ից:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

«Անձն ունի կասկածյալի կարգավիճակ, ձերբակալված է, այլ մանրամասներ չենք կարող հայտնել նախաքննական գաղտնիքի հիմքով պայմանավորված», - հայտնեցին ԱԱԾ-ից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել