Panorama.am-ը գրում է․

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները որոշեցին ընդլայնել Թուրքիայի դեմ պատժամիջոցները Միջերկրական ծովում նրա գործողությունների պատճառով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին ասվում է ԵՄ գագաթնաժողովի մասնակիցների հայտարարության մեջ, որն անցկացվում է Բրյուսելում:

«ԵՄ-ն հավատարիմ է միության և անդամ պետությունների շահերը պաշտպանելուն, ինչպես նաև տարածաշրջանային կայունությունը պահպանելուն: Այդ կապակցությամբ գագաթնաժողովը հանձնարարում է ԵՄ Խորհրդին ընդունել լրացուցիչ սև ցուցակ` հիմնված Միջերկրական ծովում Թուրքիայի ապօրինի գործունեության պատճառով 2019 թ. նոյեմբերի 11-ի որոշման սահմանափակող միջոցների վրա»,- նշվում է հայտարարության մեջ:

Բացի այդ, ԵՄ ղեկավարները դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելին հանձնարարել են 2021 թվականի մարտի գագաթնաժողովին ներկայացնել Անկարայի դեմ պատժամիջոցների ընդլայնման այլ տարբերակներ:

«Գագաթնաժողովը  գերագույն ներկայացուցչին և Եվրահանձնաժողովին հանձնարարում է ոչ ուշ, քան մինչև 2021 թվականի մարտը, ներկայացնել ԵՄ-ի և Թուրքիայի քաղաքական, տնտեսական և առևտրային հարաբերությունների վիճակի մասին զեկույց, ինչպես նաև՝ հետագա գործողությունների գործիքներ և տարբերակներ, ներառյալ  վերոհիշյալ որոշման շրջանակի ընդլայնումը »,-ասված է հայտարարության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել