«Հրապարակ» թերթը գրում է. «Հետպատերազմյան շրջանում շեշտակիորեն աճել են բնակարանների վարձակալության գները։

Մի քանի բրոքերների հետ զրույցից պարզ դարձավ, որ թանկացումը պայմանավորված է Արցախից Հայաստան տեղափոխված փախստականների փաստով։ Եթե, օրինակ, սեպտեմբերին կարելի էր Երեւանի ծայրամասային թաղամասերում 60-80 հազար դրամով տներ վարձակալել, ապա այսօր մեկնարկային գները ամենափոքր քառակուսիների համար սկսվում են 100 հազար դրամից։

Բրոքերների կանխատեսումներով, այս իրավիճակը կարող է շարունակվել մինչեւ գարուն՝ մարտ-ապրիլ ամիսները, մինչեւ վիճակը կայունանա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել