Aysor.am-ը գրում է․

Անհետ կորած զինծառայողների հարազատներն Էջմիածնի զորամասում այսօր հանդիպել են ԳՇ տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանի հետ: Հանդիպման արդյունքից, սակայն, դժգոհ են:

«Ոչ մի բան չասաց: Էլի պիտի սպասենք: Ասաց՝ ընթացիք մեջ ա, հարց եմ բարձրացնում՝ «ասեք՝ ե՞րբ», չեն կարում ասել: Հրամանատարն անգամ չեկավ խոսակցությանը ներկա լիներ: Հանդիպումը ոչ մի արդյունք չտվեց: Եկավ, ասեց՝ պիտի սպասենք: Ինչի՞ն, ո՞ւմ՝ չկա պատասխան», - հանդիպումից մանրամասներ ներկայացրեց ծնողներից մեկը:

Զորամասի մոտ հավաքված հարազատներն ասում են՝ այլևս պատրաստ չեն սպասել, այլևս հույս չունեն սպասելուց: Նրանք ուղիղ եթերից դիմեցին ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին. «Խնդրում ենք՝ 40 ծնողից ընդամենը 5-ին ընդունեք այսօր:

Անհետ կորած զինծառայողներից մեկի մայրն էլ ավելացրեց. «Մնում է՝ հավաքվենք, գնանք մեր երեխեքին հանենք: Մեզ անընդհատ խաբում են»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել