Ճիշտ ա, էս հանրահավաքներին հարյուր հազարներ գուցե չհավաքվեն, որովհետև այս հանրահավաքներին մուտիլովչիկներ չկան, ոչ մեկ չի խաբում, ասում, որ վարկերը ջրվելու են, տուգանքները ջրվելու են, արագաչափերը հանելու են ու միլիոնների ներդրումներ բերելու։ Ոչ մեկ չի խոստանում ձեզնից թալանածը հետ բերել, որովհետև դուք ձեր պապերից մի չոփ անգամ չեք ժառանգել, որ մի հատ էլ թալանեին։

Էս հանրահավաքում մարդիկ խոսում են, թե ինչ ծանր վիճակում ենք մենք հայտնվել 2018-ին խեղկատակի տված սին խոստումների ու 2020-ի դավաճանության արդյունքում։ Այո՛, էս հանրահավաքները դեպրեսիվ են, ծանր են, որովհետև իրականությունն են ի ցույց դնում, ձեր բոլորի ձեռքով ստեղծված իրականությունը, ոչ թե կեղծը, ականջահաճոն։

Էս հանրահավաքներում ՀԱՅԵՐԻ հայրենիքի հարցն ա լուծվում, ու նորմալ ա, որ հարյուր հազարներ չեն հավաքվում, որովհետև սա էդ հարյուր հազարների հայրենիքը չի։ Երբեք էլ չի եղել։

Որովհետև, եթե այդ հարյուր հազարների հայրենիքը լիներ, երեկ էն չմոն հայրենիքը ծախելուց 1 ամիս անց ԱԺ ամբիոնից չէր շարունակի ձեզ էշի տեղ դնել։

Տներում նստած չեզոքներ, «հա, դե հողերը շուտվանից էր տված» ասողներ, դուք ձեր հայրենիքը չեք սիրում, դուք սուտն եք սիրում։

Հը՞, թալանածը հետ բերելու արդյունքում ամեն ընտանիքդ քանի՞ միլիոն ստացավ, քանիսի՞ վարկերը ջրվեցին, Ծառուկյանի ավտոները հավասար կիսեցի՞ք։

#Ստի_բարեխոսներ
#Սուտ_սիրող_ժողովուրդ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել