Panorama.am-ը գրում է․

Ռուսաստանը վերջին 15 տարիների ընթացքում ընկալվում է Արևմուտքում որպես իսկապես անկախ տերություն, բայց այդ կարգավիճակում նա ստիպված է դիմակայել մշտական ընդդիմության: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ RT հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է Tass-ը։

Լավրովը նշել է, որ Ռուսաստանն անկախ տերություն է, որը միշտ ունենալու է առաջին հերթին ազգային շահեր: Այն պատրաստ է ազնվորեն և արդարացիորեն համապատասխանեցնել դրանք ցանկացած այլ երկրի ազգային շահերի հետ՝ միջազգային իրավունքի հիման վրա։

Բայց այս գործընթացը հեռու է ավարտից, Լավրովի խոսքերով, Մոսկվան մշտապես բախվում է ընդդիմության դրսից: Նախարարի խոսքով, արևմտյան երկրները չեն հրաժարվում փորձերից՝ զրկել Ռուսաստանին իր ապագան որոշելու իրավունքից։ «Փորձում են խթանել ռեժիմի փոփոխության տարբեր սցենարներ» և այլևս չեն թաքցնում իրենց մտադրությունները:

«Ամեն ինչ արվում է, որպեսզի Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը, այդ թվում մեր անմիջական միջավայրում, որտեղ կենտրոնացված են Ռուսաստանի կենսական շահերը, դրական արդյունքներ չլինեն», - շեշտել է Լավրովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել