Panorama.am-ը գրում է․

Այսօր Բրյուսելում կբացվի Եվրամիության գագաթնաժողովը, որի օրակարգը թարմացվում է մինչև վերջին պահը: Այն քննարկելու է հաջորդ 7 տարվա ընդհանուր բյուջեն: Պետությունների և կառավարությունների ղեկավարները կարող են քննարկել ԵՄ առևտրային գործարքը Մեծ Բրիտանիայի հետ (եթե այն դեռ կարող է կնքվել), կամ երկկողմ բանակցությունների ձախողման հետևանքները: Այս մասին գրում է Euronews-ը։

Նշվում է, որ Բրեքսիթի բանակցություններում հասել են մի խաչմերուկի, որում  պայմանագրի տեքստի 95%-ից ավելին պատրաստ է և հաստատված է փաստաբանների կողմից: Բայց մնում է հաղթահարել նույն խոչընդոտները, որոնք կանգնած են երկար ամիսներ․ այն  է՝ ձկնորսությունը, արդար մրցակցության կանոնների պահպանումը և ամբողջ գործարքի իրականացման նկատմամբ վերահսկողությունը:

Հույս կա, որ ԵՄ առաջնորդները կհաստատեն Վարշավայի, Բուդապեշտի և Բեռլինի կողմից նախօրեին ձեռք բերված համաձայնությունը, որը թույլ կտա ապաբլոկավորել բյուջեն և Համաճարակների վերականգնման հիմնադրամը: Նիդեռլանդներից Եվրախորհրդարանի պատգամավորը հուսով է, որ Հունգարիան և Լեհաստանը կվերացնեն բյուջեի նկատմամբ վետոն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել