Panorama.am-ը գրում է․

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, վարման կարգով ձայն խնդրելով, ԱԺ այսօրվա նիստը նախագահող Արարատ Միրզոյանին հարցրեց, թե ինչո՞ւ է դատավորների նշանակման հարցը դուրս մնացել օրակարգից և մամուլում տեղեկություն կա, որ նրանք հրաժարվում են այս ԱԺ-ի կողմից դատավոր նշանակվել: 

Արարատ Միրզոյանը հայտնեց, որ ինքն էլ էր ուզում անդրադառնալ այդ հարցին, բայց  նախորդ օրվա քննարկած նախագծերի քվեարկությունից հետո:

Բոլոր նախագծերը քվեարկությամբ ընդունելուց հետո ԱԺ նախագահը հայտնեց, որ Վճռաբեր դատարանի նախագահի և դատավորների թափուր տեղերի ընտրության հարցի վերաբերյալ ստացել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի նամակը, որը ծավալուն է և ընթերցեց նրա կարևոր հատվածները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել