ՀՀ ազգային ժողովն ընդունեց Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը: Օրենքի նախագիծն ընդունվեց խորհրդարանի՝ դեկտեմբերի 10-ի լիագումար նիստում քվեարկությամբ՝ ստանալով 84 կողմ, 14 դեմ ձայներ:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ավելի վաղ հայտնել էր, որ դեմ են ներկայացված նախագծին՝ նշելով, որ այն իներցիոն է և չի համապատասխանում ներկայիս իրողություններին: Ընդդիմադիր մյուս՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չէր մասնակցում նիստին:

2021թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծով հաջորդ տարվա համար կանխատեսվել է 3.2 տոկոս տնտեսական աճ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել