Ազգային ժողովի մոտ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքին կարճ ելույթով հանդես եկավ նաև Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Նա ընդգծեց, որ իրենց պայքարը քաղաքական չէ, իշխանափոխության պայքար չէ, այն ազգային պայքար է:
«Ազգային պայքար մենք մղել ենք և 200 և 1000 տարի առաջ, նույնն է՝ օտարի միջոցով կոտորվել է մեր ամբողջ պետությունը, այն, ինչ արվեց Արցախի հետ, նույնը շարունակելու են անել Հայաստանի հետ, մենք այս տարածաշրջանի միակ հաղթած պետությունն էինք, համարվում էինք հզոր բանակ ունեցող, 2.5 տարում այդ ամեն ինչը ոչնչացավ»,- հայտարարեց նա:
Վազգեն Մանուկյանը շեշտեց, որ ինքն այդ նույն հարթակից տարել է ժողովրդին հաղթանակի, և մենք ունեցել ենք անկախ պետություն, ղեկավարել է բանակը, ու մենք հաղթել ենք:
«Այժմ նույնպես ասում են ձեզ՝ գնանք միասին ու կհաղթենք, սա երկար չի տևի, ինչքան երկար տևի, այդքան կործանում կլինի Հայաստանի համար: Հիմա մենք ծնկի իջած ողորմություն են խնդրում այս ու այն երկրից, նորից ոտքի կանգնենք, գնանք առաջ, առջևում ես տեսնում եմ՝ ոնց ենք դառնալու հզոր, արդար պետություն: Բոլորս դեպի հաղթանակ»,- ասաց նա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել