Panorama.am-ը գրում է․

Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է Մարինե Սուքիասյանի հոդվածը, որը հրապարակում ենք ամբողջությամբ.

«Անդրանիկ Քոչարյանի երեկվա ելույթը վաղվա քրեական գործի կարևոր հատորներից է լինելու։ Օր օրի թափ առնող դավաճանական վարկածի համատեքստում Անդրանիկ Քոչարյանի տեքստը բացառիկ էր իր ցինիզմով և ակնհայտորեն տպավորություն էր ստեղծվում, որ այն գրվել էր վաղուց ու այլ տեղ։

Բանակցությունների միտումնավոր փակուղի, պատերազմ, անհասականալի վարքագիծ պատերազմի ընթացքում, պարտություն, և եղբայրական Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ։

«Պարտվել ենք թե՛ ռազմի դաշտում, թե՛ բարոյապես, թե՛ հոգեպես...։ Հաջորդ քայլով պետք է  լինի պատասխանատվության աստիճական գիտակցումն ու ընկալումը։ Ի վերջո պետք է փորձել երկխոսություն սկսել հաղթող կողմի հետ որքան էլ դա ծանր լինի»։

Այս բառերից հետո միակ տրամաբանական շարունակությունը պետք է լինի Բաքվի ռազմական շքերթում Անդրանիկ Քոչարյանի քայլերթը և ծնկաչոք Ադրբեջանի դրոշի համբույրը։

Պարոն Քոչարյան՝ բարոյապես և հոգեպես պարտվել ես դո՛ւ, քո՛ շեֆի հետ։ Դա եղել է անմեղսունակության, թե դավաճանության արդյունքում  կպարզի քննիչ հանձնաժողովը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել