Panorama.am-ը գրում է․

«Մի մտահոգիչ կետ կա այստեղ, որ մենք այս ամենը կիրառելու արդյունքում կուսակցություններ ենք փակելու, որովհետև կան կուսակցություններ, որոնք ունեն անուն, պատմական գործունեություն են ծավալել  այաստանի Հանրապետությունում և այսօր այդպես չեն գործում»,- «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

Նա հռետորական հարցադրում արեց, թե արդյոք ճիշտ է այդ կուսակցությունների փակումը և առաջարկեց նախագծի նոր դրույթները կիրառել ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կամ ֆինանսական շրջանառությունը ինչ-որ սահմանից ավելի իրականացնողների կամ պետական ֆինանսավորում ստացածների նկատմամբ:

«Ճի՞շտ է արդյոք փակել կուսակցությունները, որոնք այլևս գործունեություն չեն ծավալում, բայց ունեն գաղափարական հենք և, միգուցե, ինչ-որ պահի կվերադառնան»,-հարցրեց պատգամավորը:

Գևորգ Գորգիսյանը նկատեց, որ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակցել են շատ քիչ կուսակցություններ, իսկ «Իմ քայլը» խմբակցությունից մասնակցել են ոչ կուսակցականներ, որոնք չեն առնչվել կուսակցություններ ստեղծելու գործընթացին:

Ամբոջղական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել