Panorama.am-ը գրում է․

Դեկտեմբերի 10-ից «Ռոսսելխոզնադզոր» -ն արգելում է Ադրբեջանից լոլիկ և խնձոր ներմուծել Ռուսաստան` այս երկրի արտադրանքներում վնասատուների հայտնաբերման պատճառով: Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասված է ռուսական գերատեսչության հաղորդագրության  մեջ։

Նշվում է, որ բազմիցս տեղեկացվել է Ադրբեջանի Սննդամթերքի անվտանգության գործակալությունը ՝ արտադրանքի մեջ կարանտինային օբյեկտների հայտնաբերման համակարգված դեպքերի մասին:

«Միայն 2020 թվականի հոկտեմբերի 22-ից մինչ այժմ ընկած ժամանակահատվածում արձանագրվել է Եվրասիական տնտեսական միության համար կարանտինային օբյեկտների՝ հարավամերիկյան լոլիկի ցեցի և արևելյան ցեցի հայտնաբերման 17 դեպք մրգերի և բանջարեղենի արտադրանքներում (լոլիկ, խնձոր)», - ասված է հաղորդագրության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել