Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին և Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցին։ Գրառման մեջ ասվում է․  

«Աննախադեպ իրավիճակ է ստեղծվել Հայաստանում, երբ գործող վարչապետի հրաժարականը պահանջում են գրեթե բոլոր քաղաքական կուսակցությունները, Ամենայն Հայոց կաթողիկոսը, Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոսը, Գիտությունների ազգային ակադեմիան, Երևանի պետական համալսարանը, ավելի քանի 500 փաստաբաններ, գրեթե ողջ մտավորական հանրությունը․․․․ Գրեթե ողջ հասարակությունը։

Վարչապետին սատարում են որոշակի կոռուպցիոն և հանցավոր կապերով իր հետ կապված իշխանական թիմի որոշ գործիչներ (ակնհայտորեն ոչ բոլորը), ուժային կառույցների որոշ բարձրաստիճան ղեկավարներ, որոնք կաշկանդված են մինչ օրս նրա կատարած ապօրինի հրամաններ կատարելու հանգամանքով։

Վարչապետի հրաժարականն անխուսափելի է։ Նա ոչ միայն չի վայելում հանրային վստահություն, այլև մեծ հիասթափություն է առաջացրել հանրության շրջանում՝ կործանելով նրանց արդար սպասելիքներն ու ակնկալիքները։ Նա պետք է րոպե առաջ հեռանա»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել