Panorama.am-ը գրում է․

«Ես միայն մի բան եմ խնդրում իմ արտախորհրդարանական և խորհրդարանական գործընկերներից՝ այնպես անել, որ հանկարծ մարտի 1-ի կրկնությունը չլինի, մենք բոլորս անցել ենք դրա միջով և չէի ցանկանա, որ այդ ողբերգությունը կրկնվի»,- պատասխանելով լրագրողի հարցին՝ Աժ-ում հայտնեց պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Նա նկատեց, որ այսօր մի կողմից կա հասարակության ստվար հատված, որը խիստ դժգոհություն ունի ստեղծված իրավիճակի հետ կապված և պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, և կա մի հոծ զանգված, որը ցանկանում է՝ նա մնա և շարունակի աշխատել:

«Կոչս վերաբերում է և իշխանության ներկայացուցիչներին, որոնցից աղերսում եմ սթափություն ու զգոնություն, ինչպես նաև ընդդիմության ներկայացուցիչներին, որոնք, ըստ էության, ստեղծում են փակուղային, պատային իրավիճակ»,- հայտարարեց պատգամավորը:

Անդրադառնալով Վազգեն Մանուկյանի վերջին կոշտ ելույթին՝ Թագուհի Թովմասյանը հիշատակեց նրա անցած ուղին և մեծ դերը մեր պատմության մեջ և շեշտեց, որ չէր պատկերացնի նման կոշտ հնչերանգներով խոսք, այլ ակնկալում էր, որ կստանձնի արբիտրի դերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել