ՊՆ գնացել ենք, բայց ոչ մեկին հետաքրքիր չէ մեր խնդիրը, զինվորներին տանելուց լավ խաբեցին, տարան, բերելը ոչ մեկին հետաքրքիր չէ, թե այդ երեխաների ճակատագիրն ինչ եղավ, արդեն 50 օր է: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը:

Նշենք, որ անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անում Էջմիածնի զորամասի դիմաց: Այս զորամասից անհետ կորել է 34 զինծառայող:

«Այն ժամանակ չգնացողին ասում էին՝ 15 տարի դատում են, բա գնացողի ճակատագիրը ի՞նչ եղավ, հետաքրքիր չէ՞, քեզ եմ տվել, այսօր իմ երեխուն քեզնից պահանջում եմ: Դիմացից հայն է խփել, հետևից թուրքն է խփել, բենզինը լցրեք, վառեք, ես էսքան բան կարող եմ ասել մեր Կառավարությանը: Մենք կառավարություն չունենք, պետություն չունենք»,- ասաց նա:

Ծնողը նշեց, որ անհետ կորածների աշխատավարձերը կտրվել են, երեխաները սոված են:

Մանրամասները՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել