Panorama.am-ը գրում է․

«Իշխանության ներսում կան ճամպրուկային տրամադրություններ։ Հասարակության մեջ կա գրեթե 100 տոկոսանոց կոնսենսուս, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա»,- «Կենտրոն» հեռուստաընկերության «Իմպուլս» վերլուծական հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք իշխանության ներսում կան ճամպրուկային տրամադրություններ։

Նրա խոսքով, անձամբ Նիկոլ Փաշինյանը, օգտագործելով վերջին ճիգերը, փորձում է  կառչած մնալ աթոռին, քանի որ վարչապետի պաշտոնը Նիկոլ Փաշինյանի համար ոչ թե պատասխանատվություն է, ծառայություն, այլ այս պաշտոնը նա օգտագործում է  բացառապես իր անձնական բարեկեցությունը լավացնելու, այսօր արդեն իր անվտանգությունը ապահովելու համար։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 12-ին լրանում է «Հայրենիքի Փրկության Շարժման» հրավիրած հանրահավաքում Նիկոլ Փաշինյանին տված ժամանակը։ Ըստ այդ պահանջի, նա պետք է մինչև ժամը 12-ն իր հրաժարականի մասին հայտարարի։

Անդրադառնալով այն տեսակետներին, որ Փաշինյանը ոչ մի կերպ չի գնա, պատրաստ է հրահրել անգամ քաղաքացիական բախումներ, Վանեցյանն արձագանքեց, ինքը տեղյակ է, Փաշինյանի թիմում կան հեռանալու տրամադրություններ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել