«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին «ՏիկՏոկ» սոցիալական ցանցում տարածվում են Նիկոլ Փաշինյանին գովերգող, փառաբանող, մեծարող տեսանյութեր, որոնք ակնհայտ ուղղորդված ու համակարգված են: Խիստ «տիկտոկյան» ոճով այդ հոլովակները հրապարակվում են «Նիկոլ KING», «Նիկոլ թագավոր», «Նիկոլ փրկիչ» ու նմանատիպ մակնշումներով և վերնագրերով:

Մեր տեղեկություններով, քանի որ Ֆեյսբուք սոցիալական ցանցում «փաշինյանական» շոուներն այլևս արդյունք չեն տալիս, Նիկոլ Փաշինյանն իր հայտնի «հիմնարկներին» հրահանգել է աշխատել «ՏիկՏոկի» ուղղությամբ:

«Փաստի» հետ զրույցում ոլորտի փորձագետները շեշտում էին, որ «ՏիկՏոկը» հիմնականում «մասնագիտացած» է անչափահասների վրա ներգործելու ուղղությամբ:

«Ստացվում է, որ ինչպես 2018-ին Փաշինյանը ներգրավեց անչափահասներին՝ դասադուլների կոչ անելով ու հանրահավաքների հրավիրելով, հիմա էլ «ՏիկՏոկի» միջոցով է փորձում նրանց ու, ինչու չէ, նաև նրանց ծնողների վրա ներազդել՝ «մաքրվելու», արդարանալու և պաշտոնին մնալու համար»,- ասաց մեդիափորձագետներից մեկը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել