«Ուզում ենք լինի նոր, մաքուր, նախկինների հետ կապ չունեցող ուժ, որն ի վիճակի լինի երկիրը հանի այս վիճակից»։
Ուզե՛ք։ Ու հարցրեք ինքներդ ձեզ. որտեղի՞ց։
Որտեղի՞ց եք գտնելու իրար տրամաբանորեն հակասող պայմաններին բավարարող այդ ուժը / թիմը։
Որևէ ՆՈՐ ուժ չի կարող ունենալ այնպիսի ՓՈՐՁԱՌՈՒ թիմ, որը կարողանա Հայաստանը հանել այն քաքից, որի մեջ այն հայտնվել է Նիկոլի 2,5 տարվա «նորաոճ կառավարման» հետևանքով։
Որևէ նոր ուժ չունի այնքան կադրային ռեսուրս, ներքին և արտաքին կապեր, որ կարողանա Նիկոլի կազմաքանդած պետությունը համարյա 0-ից հավաքել։
Փորձառու թիմերից բոլորն էլ այսպես թե այնպես նախկին որևէ իշխանության հետ պիտի կապված լինեն և, բնականաբար, բոլորի վրա էլ կարելի է կեղտ գտնել։
Ավելին ասեմ. քաքն այնքան խորն է, որ փորձառու թիմերից և ոչ մեկը՝ ՄԻԱՅՆ ԻՐ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՈՎ, ի վիճակի չէ երկիրը ոտքի կանգնեցնել։
Միայն Նիկոլին անհապաղ ռադ անելով և բոլոր կարող ուժերը միավորելով, գուցե (!), հնարավոր լինի գահավիժումը կանգնեցնել կամ գոնե դանդաղեցնել։
Հա, գիտեմ, որ գրածս առանձնապես լավատեսական չէ։ Քիմիոթերապիայի պես բան է... Շանսեր է տալիս։ Երաշխիքներ չի տալիս։
Նու, կամ էլ կարող եք ևս մեկ անգամ «չղջիկի չիշիկով ու սոդայով» բուժում առաջարկողներին դիմել, ու երաշխավորված վարի տալ հայկական պետությունը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել