Hraparak.am-ը գրում է․

Ինչպես այսօր տեղեկացրինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրի՝ մասնակցելու երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված արարողությանը, որը տեղի է ունենում Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում՝ հուշակոթողի մոտ: 

Ուշագրավ էր, որ արարողակարգը այսօր չէր վարում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը, նրան փոխարինում էր մեկ այլ հոգևորական, ինչը ստիպեց մեզ՝ պարզել, թե ինչու է բացակայում Սրբազանը։ «Հրապարակը» կապվեց Շիրակի թեմի առաջնորդի հետ: 

-Սրբազան, մեզ համար անսովոր էր Ձեր բացակայությունը, քանի որ երկար տարիներ անմեղ զոհերի հիշատակի հոգեհանգստի կարգը մատուցելու արարողությունն անցկացվում էր Ձեր գլխավորությամբ։

-Ձեզ համար պարզ չէ՞ր, թե ինչու այնտեղ չէի․․․

-Այսինքն՝ երկրի առաջին դեմքի ներկայությու՞նն էր պատճառը։

- Այո, նա իմ վարչապետը չէ, որ ես նրա առաջ հոգեհանգստի կարգ մատուցեի։

Կարճ պատասխանից հետո Աջապահյանը  հույս հայտնեց, որ մեր երկիրը գոնե շուտով կունենա այնպիսի ղեկավար, որն ի զորու կլինի երկիրը դուրս հանել այս ծանր կացությունից։ Ի դեպ, առավոտյան Յոթ վերք եկեղեցում ժողովրդի համար պատարագն անձամբ Սրբազանն է մատուցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել