Panorama.am-ը գրում է․

«Այսօր ունենք կորսված Արցախ։ Ադրբեջանը պատերազմով վերցրել է Արցախի 3763 կմ տարածքը, իսկ 4000 կմ-ից ավելի տարածք Նիկոլ Փաշինյանը հանձնել է առանց կրակոցի»,-  այսօր երկրում առաջացած իրավիճակը քննարկելու նպատակով հրավիրված խորհրդարանական լսումների ընթացքում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքով, մենք այսօր ունենք բացարձակ անիշխանություն և չունենք պետություն։ Պատգամավորը նշեց, որ Սյունիքի և Գեղարքունիքի սահմանամերձ համայնքներում գյուղացիներն ու գյուղապետերն են պահում մեր հայրենիքը։

«Մենք այսօր ունենք նաև Հայաստանի տարածքային ամբողջականության ռեալ վտանգ, քանի որ քիչ առաջ խոսեցի նաև Խնձորեսկի գյուղապետի հետ, թուրքը գտնվում է Խնձորեսկից ընդամենը 600 մետր հեռավորության վրա։ Եվ այլևս այդպես է իրավիճակը Սյունիքի բազմաթիվ գյուղերում։ Մեր երկրի սահմանը ճշտվում է GPS-ով։ Եղել եմ Սոթքում, Վարդենիսից մի քանի կմ հեռու մեր հայրենիքը վերջանում է, որովհետև ադրբեջանցին իր GPS-ով կանգնած ճշտում է մեր հայրենիքի սահմանը։ Արցախը հանձնածն էլ ասում է՝ դե այդպես է, պիտի վերադառնանք խորհրդային Հայաստանի և խորհրդային Արցախի սահմաններին»,- ներկայացրեց Նաիրա Զոհրաբյանը։

Նա նշեց, որ խոսել է ԳԱԱ մասնագետների հետ, և նրանք ասել են՝ երիցս սուտ է, թե մենք անցնում ենք խորհրդային Հայասանի սահմաններին, քանի որ այդպես էլ գծված չեն եղել այդ սահմանները.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել