Panorama.am-ը գրում է․

Ֆլամանական ընկերությունները, չնայած զենքի էմբարգոյին, շարունակում են Թուրքիա ուղարկել ռազմական ինքնաթիռներ պատրաստելու համար օգտագործվող մասեր։ Այս մասին Ahval News-ի հաղորդմամբ, գրել Brussels Times-ը:

2019 թվականին Սիրիա Թուրքիայի ռազմական ներխուժումից հետո Բելգիայի ֆլամանական մասի գլխավոր նախարար Յան Ժամբոնը սառեցրել էր Ֆլանդրիայի կառավարության բոլոր լիցենզիաները ռազմական տեխնիկա Թուրքիա արտահանելու համար։

Ֆլամանական ընկերությունները մասեր էին արտահանում A400M-ի՝ ՆԱՏՕ-ի համատեղ ինքնաթիռների նախագծի համար, որին մասնակցում էին վեց երկրներ, այդ թվում Բելգիան և Թուրքիան: Այնուամենայնիվ, ընկերությունների կողմից արտադրված որոշ մասեր չեն ընդգրկվում Ժամբոնի էմբարգոյի տակ և շարունակում են արտահանվել Թուրքիա, նշում է Brussel Times-ը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել