Ինչպես է ծնվում նիկոլական սուտը։
Այն, որ նիկոլիզմը հենված է եղել ստի, պոպուլիզմի, զզվելի դեմագոգիայի, քաղաքացուց ամբոխ սարքելու սորոսական տեխնոլոգիաների, պետականաքանդության, դավաճանության ու ֆեյք իրականության վրա, վաղուց այլեւս փաստ է։
Ընդամենը մեկ պարզ օրինակ, թե ինչ մեխանիզմով է աշխատում նիկոլիզմի ստապետությունը։
Համաժողովրդական հզոր հանրահավաքից հետո Նիկոլի ֆեյքաբուծարանն ակտիվորեն սկսեց շրջանառել մի տեսանյութ իբր «ապացուցելու» համար, որ հանրահավաքին ներկա լինելու համար մարդկանց գումար է բաժանվել։
Նիկոլական հերթական սուտը։
Տեսանյութը 2015 թվականի դեկտեմբերի 6-ին է եղել արված եւ, բնականաբար, մեր օրերի հետ կապ ունի այնքան, որքան նիկոլիզմը բարոյականության հետ։
Այսինքն՝ կապ չունի։
Սա է նիկոլականությունը՝ եղկելի սուտ ու կեղծիք։
Ինչքա՞ն պիտի չհարգես ու ժեխի տեղ դնես սեփական հայրենակցիդ, որ հետեւողականորեն կերակրես ահա էսպիսի ֆեյք news-երով։
Զզվելի եք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել