Գիտե՞ք՝ որն է այս օրերի առանձնահատկությունը։ Այն, որ եկել-հասել ենք մեր ժողովրդի մեջ թույն ու ատելություն ներարկող, մեր երկրի ջրերը պղտորող գետերի ակունքներին։ Ուզո՞ւմ եք իմանաք՝ ովքեր են դրանք, ուրեմն նայեք, թե հատկապես վերջին շաբաթվա ընթացքում ովքեր են վայրահաչում Նիկոլի դավաճանությունից ու կապիտուլյացիայի փաստից դժգոհ քաղաքացիների դեմ։ Տեսա՞ք արմանբաբաջանյաններին։ Տեսա՞ք նիկոլփաշինյաններին, պետրոսղազարյաններին, էդուարդաղաջանյաններին, տարատեսակ իմքայլականներին։ Դե ուրեմն իմացեք, թե որտեղից սկսվեցին մեր դժբախտությունները։
Բայց լավ լուր էլ կա։ Կեղտը մաքրվում է, ջրերը՝ զուլալվում։ Այդ մի քանի աղբյուրներն են մնացել։ Դրանց բերանն էլ կփակվի ու վերջ, նիկոլավիրուսը կհեռացվի մեզանից։ Կանցնենք սխալների ուղղման երկար ու կարևոր աշխատանքին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել