Tert.am-ը գրում է․

Սաուդյան Արաբիան Իսրայելի հետ հարաբերությունները լիովին կկարգավորի Պաղեստինի պետության հիմնադրման պայմանով, այսօր հայտարարել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար, արքայազն Ֆայսալ բին Ֆարհանը, գրում է english.alarabiya.net-ը։

ԱՄԷ-ի և Բահրեյնի՝ Իսրայելի հետ լիարժեք դիվանագիտական հարաբերություններ հաստատելու որոշումից հետո լուրեր էին պտտվում այն մասին, որ շուտով Սաուդյան Արաբիան կհետևի նրանց օրինակին։ Սակայն Սաուդյան Արաբիայի համար Պաղեստինի պետությունը մնում է հարաբերությունների կարգավորման անհրաժեշտ պայմանը։

«Մենք միշտ բաց ենք եղել Իսրայելի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանը, և կարծում ենք, որ Իսրայելը իր տեղը կզբաղեցնի տարածաշրջանում։ Սակայն դրա համար անհրաժեշտ է, որ պաղեստինցիներն ունենան իրենց պետությունը, և մենք պետք է լուծենք այդ խնդիրը»,- ասել է նա ՝ ելույթ ունենալով Մանամայում Անվտանգության հետազոտությունների միջազգային ինստիտուտի համաժողովում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել