Tert.am-ը գրում է.

Այսօր երկիրը մատնված է անիշխանության, փաստացի Սյունիքում ստեղծված իրավիճակում գյուղապետերը փորձում են թուրքերի դեմն առնել, բանակցել, ոչ մի պետական միջոցառում  չի ձեռնարկվում, բանակը անտերության է մատնված. Ազատության հրապարակում «Հանուն հայրենիքի փրկության շարժման» ակցիայի ժամանակ  Tert.am-ին նշեց ակցիայի մասնակից ՀՅԴ անդամ  Լևոն Գևորգյանը:

«Պետք է Նիկոլին իշխանութունից հեռացնենք, որ կարողանանք երկիրը դուրս բերել այս ճգնաժամային իրավիճակից: Նիկոլի ամեն մի օր մնալը մեզ ավելի շատ աղետ է բերում, պետք է նա գնա, որ նոր վարչապետը կարողանա պատշաճ կերպով ներկայացնել Հայաստանը»,- նշեց նա:

Ակցիայի մասնակցի խոսքով՝ Վազգեն Մանուկյանն է այն անձն է, ում ղեկավարության տարիներին մեծ ձեքբերումներ են եղել. «Վազգեն Մանուկյանը անբասիր անցյալով մարդ է, և վստահ ենք, որ իր ներկայացրած ճանապարհային քարտեզը նա իրականացնելու է, որ կարողանա երկիրը ճգնաժամից դուրս հանել, և վստահ ենք, որ կարող է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել