Tert.am-ը գրում է.

Ընդդիմությունը 2 օր առաջ որոշեց ստեղծել վերկուսակցական, համահայկական շարժում՝ «Հայրենիքի փրկության շարժում», որի գլխավոր նպատակն է՝ փրկել հայրենիքը և հեռացնել Նիկոլին: Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Եթե մենք Նիկոլ Փաշինյանին հեռացրած լինեինք վեց ամիս առաջ, պատերազմ չէր լինելու, եթե նրան հեռացնեինք պատերազմի սկզբին, այդ պատերազմը մեզ համար ավարտվելու էր հաղթանակով, եթե մենք Նիկոլին հեռացնեինք ստորացուցիչ պայմանագիրը ստորագրելու օրը, մենք այսօր ունենալու էինք շատ ավելի լավ իրավիճակ, հետևաբար Նիկոլի՝ մեկ օր ավել մնալը փորձանք է մեր պետության և հայրենիքի համար»,- հայտարարեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել