Փաշինյանի առավոտյան լայվի կարճ ուղերձն այն էր, որ 2018-ին իրավիճակ եմ ժառանգել, որն այսպիսի ելք էլ պետք է ունենար։

Դեռ քննարկման չառնելով այս անհեթեթ թեզը՝ այսպես ասեմ․ լավ, ենթադրենք՝ եկար, տեսար՝ դա է վիճակը, տեսար՝ ուժերիցդ վեր է, հրաժարական տայիր, թողեիր, հեռանայիր։

Թող գար ղեկավար, քաղաքական թիմ, ով դրա պատասխանատվության տակ կմտներ, ով իր մեջ ուժ գտներ, ողբերգություն կկանխեր։

Հիմա եկել ես, արդարանում ես, որ ի՞նչ անես, որ ի՞նչ լինի։

Թե՞ աթոռն այդքան քաղցր բան է, որ մեր պետականության գնով վայելում ես ու ուզում ես վայելել՝ վերջնական խորտակելու այս ռեգիոնում հայի գոյության վերջին հույսը։

Նիկոլ, ինչքան էլ փորձես արդարանալ, պատասխանատվությունը բաշխես բոլորի վրա, պարտվել ես, հասկացիր։ Մեզ մի քանի հազար մեր ընկերներից զրկել ես։ Մեզ հայրենազրկել ես։ Պետք է գնաս։

Չես մարսելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել