Մի կողմ թողեք երկար տեքստերը: Խելամիտ արժանապատիվներս դա արեցինք շուրջ երեք տարի, հույս ունենալով դարձի բերել մաղձից, ստից և խաբվել ցանկացողներից կուրացածներին: Եղանք մաքսիմալ տոլերանտ, մաքսիմալ նրբանկատ, մաքսիմալ բացատրող, մաքսիմալ հիմնավորող, մաքսիմալ չպառակտող, մաքսիմալ պետականակենտրոն:
Նրանք եղան մաքսիմալ անվերահսկելի, մաքսիմալ պառակտիչ, մաքսիմալ շահարկող, մաքսիմալ ստախոս, մաքսիմալ օտարածին, մաքսիմալ շահամոլ, մաքսիմալ ավանտյուրիստ, մաքսիմալ տգետ, մաքսիմալ նենգ, մաքսիմալ անբարոյական և հասցրեցին երկիրը բացարձակ պատվազրկման:
Բավ է. Վերականգնեք ձեր ձայնն ու պատիվը: Բավ է լինել արժանապատիվ և մնալ հլու հնազանդ խեղկատակներին:
Հարգեք ձեզ այսօր, հենց ձեր ներկայությամբ, հենց ձեր երկրի հրապարակում, հենց ձեր և բացառապես ձեր պատվի համար:
P.S. Իմ պետությունը պատվազրկողին պատվազրկելու եմ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել