Tert.am-ը գրում է.

Հայրենիքի փրկության շարժումը վերկուսակցական է, համահայկական, դրա տերն ու տնօրենը ժողովուրդն է, և հանրային ճնշումը պետք է այնքան ուժեղանա, որ դավաճան Նիկոլ Փաշինյանին համակարծիք «Իմ քայլը» դաշինքի տրոհում տեղի ունենա. առայժմ Փաշինյանը սոսնձված է աթոռին և իր նեղ շրջապատին փորձում է պահել բացառապես սպառնալիքներով ու խոստումներով: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:

«Նիկոլ Փաշինյանի գործողություններին պետք է տրվեն քրեաիրավական գնահատականներ: Խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունները համակարծիք են, որ Փաշինյանը չպետք է լինի վարչապետ: Էդմոն Մարուքյանը ներկայացվում է որպես վարչապետի թեկնածու, բայց դա կարող է լինել արտահերթ ընտրությունների ժամանակ, իսկ հիմա հասարակության միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է»,- ասել է քաղաքական գործիչը:

Ըստ Մինասյանի՝ Նիկոլ Փաշինյանը հայրենիքը զիջելու, հազարավոր զոհերի և տասնյակ հազարավոր վիրավորների թիվ մեկ մեղավորն է. «Իր պաշտոնանկությունից հետո Փաշինյանը չի կարողանալու ազատորեն շրջել փողոցներում: Նրա միակ անվտանգ տարբերակը մեկուսացման մեջ գտնվելն է՝ մինչև դատարանի վճիռը: Այլ հեռանկար՝ որ նա հեռանա երկրից կամ խուսափի պատասխանատվությունից, չի կարող լինել։ Իշխող խմբակցության կողմից սեփական թեկնածու առաջադրելը ևս անընդունելի է, իրենց թիմից ով էլ լինի, չի կարող վիճակը շտկել, նրանք պետք է անցնցում հեռանան»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել