Հարգելի ՛ հայրենակիցներ
Հանրապետության սոցիալական թիվ մեկ խնդիրը բնակարանայինն է, և առաջիկա տարիներին կառավարությունը իր հիմնական ջանքերը գործադրելու է բոլոր անօթևան մնացած քաղաքացիներին բնակարաններով ապահովելու համար:
Այդ նպատակով այսօր աշխատանքային այցով եղել եմ մայրաքաղաքի մի շարք շինհարթակներում և օբյեկտների շահագործման ժամկետների վերաբերյալ տվել նոր հանձնարարականներ: Մասնավորապես՝ Ստեփանակերտի տարբեր հատվածներում կառուցվող բազմահարկ շենքերը՝ շուրջ 300 բնակարաններով, աշխատուժի ավելացման հաշվին շահագործման կհանձնվեն մինչև հաջորդ տարվա առաջին կես:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել