Tert.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջը չհավանելու (unlike) ֆլեշմոբը շարունակվում է։ Վերջին մեկ օրվա ընթացքում Փաշինյանի ֆեյսբուքյան էջի հավանումները (like) պակասել են մոտ 1000–ով (957), իսկ ֆլեշմոբի սկզբից ի վեր՝ մոտ 30 000–ով (29 916)։

Ֆլեշմոբի սկսվելուց առաջ Փաշինյանի ֆեյսբուքյան էջն ուներ 715 694 հավանում։

Եթե դեկտեմբերի 3-ին (ժամը 16։00) Փաշինյանի ֆեյսբուքյան էջն ուներ 714 737 հավանում, դեկտեմբերի 4-ին (ժամը 16։00-ին) հավանումների թիվը նվազել է՝ հասնելով 713,986-ի։

Պակասել  են նաև Փաշինյանի ֆեյսբուքյան էջին հետևողները։ Եթե նոյեմբերի 30-ին Փաշինյանի էջն ուներ 1 051 765 հետևորդ, ապա դեկտեմբերի 3-ի դրությամբ հետևորդների թիվը նվազել է 606–ով՝ հասնելով 1 045 120–ի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել